ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ
Մ.թ.ա. II հազարամյակ
Պետ. ցուցիչ՝ 1.8.11
Մոտ մեկ տասնյակի հասնող ժայռապատկերները ՀԽՍՀ Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղի Ուխտասար հնավայրից Երևան է տեղափոխել ՀԿԿ Երևանի նորաստեղծ Խորհրդային շրջանի (Նոր Նորք թաղամասի) կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար Պավել Սաֆյանը 1970-ական թթ. սկզբին և տեղադրել է Նոր Նորքի երկրորդ զանգվածում՝ թաղապետարանից արևելք տարածվող զբոսայգում (այժմ՝ Տիգրան Մեծի անվան): Ներկայումս պահպանվել են մի քանիսը, որոնց գոյությունը վտանգված է:
Անկանոն քարաբեկորների
վրա պատկերված են մադկանց, կենդանիների (շներ, ընձառյուծներ, ընդգծված
եղջյուրներով այծեր և այլն) ու երկրաչափական (գծեր, կետեր, քառակուսիներ, շրջաններ) պատկերներ, աստղանշաններ, խաչապատկերներ: Զգալի մասը որսի տեսարաններ են:
Ժայռապատկերները
հարուստ նյութ են պարունակում հնագույն շրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, կենցաղի, հավատալիքների, բուսական ու կենդանական աշխարհի մասին: Հայկական լեռնաշխարհը հարուստ է տարատեսակ ժայռապատկերներով,
որոնք մշտապես գրավել են հետազոտողների ուշադրությունը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան