ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՆՁԱՆ N 9 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ
XIX դ.
Գտնվում է այգու հյուսիսային մասում։
Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին
պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը,
հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել
են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։
Ունի հյուսիս-հարավ ձգված ուղղանկյուն հատակագիծ։
Բաղկացած է իրար կից երկու հատվածից, որոնցից մեկը եղել է հնձան, մյուսը՝ մառան։ Դրանք
ունեցել են առանձին մուտքեր արևմուտքից։
Ծածկը քանդված է. հավանաբար, եղել է թաղակապ։
Ներսը լցված է փլատակներով, և խաղողի ճզմման ավազան կամ այլ մանրամասներ չեն նկատվում։
Կառուցված է անմշակ բազալտից, տուֆից և կրաքարից։
Համակառույցի արևմտյան կողմում կա ուղղանկյուն
տնտեսական հոր։
Դալմայի այգիներ