ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՆՁԱՆ N 6 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ
XIX դ.
Գտնվում է այգու հյուսիսային մասում։
Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին
պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը,
հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել
են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։
Ունի արևելք-արևմուտք առանցքից թեթևակի շեղված
ուղղանկյուն հատակագիծ։ Ավերված է։ Հստակ գծագրվում է կիսով չափ պահպանված հարավային
պատը, որի վրա առկա են ուղղանկյուն փոքր խորշեր։ Հյուսիսային պատը հիմնահատակ ավերված
է։ Մյուս պատերի մնացորդները ծածկված են քարահողային լիցքով։ Մուտքը չի ընդգծվում։
Ծածկը քանդված է. ամենայն հավանականությամբ, այն եղել է թաղակապ։ Ներսը լցված է փլատակներով,
և խաղողի ճզմման ավազան կամ այլ մանրամասներ չեն նկատվում։
Կառուցված է անմշակ և կոպտատաշ բազալտից։ Հյուսիսային
կողմում պահպանվել են խաղողի թմբային այգիներ։