ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՆՁԱՆ N 5 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ
XIX դ.
Պետ. ցուցիչ՝ 1.7.11.6
Այգու կենտրոնական մասում է՝ մեղմաթեք հարթության
վրա, ոռոգման մետաղական խողովակաշարից արևմուտք։
Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին
պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը,
հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել
են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։
Ուղղանկյուն հատակագծով թաղածածկ կառույց է,
որի մուտքը գտնվում է հարավային կողմից։ Պահպանվել է կիսաշրջանաձև թաղի կենտրոնական
հատվածը։
Կառուցված է անմշակ բազալտից, իսկ թաղը՝ աղյուսաչափ
կարմիր տուֆից (մրապատ է)։ Թաղի ստորին շարքերում կան փոքր ուղղանկյուն խորշեր։ Ներսը
լցված է փլատակներով։
Շրջակայքում պահպանվել են խաղողի թմբային այգիներ։
Դալմայի այգիներ