ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 2 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ


XIX դ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.11.3

Գտնվում է Դալմայի այգիների հյուսիսային մասում՝ մեղմաթեք հարթության վրա, բրոնզ-երկաթեդարյան դամբանաթմբից ոչ հեռու։

Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։

Հնձանն ունի հյուսիս–հարավ ուղղվածություն և ուղղանկյուն հատակագիծ։ Մուտքը գտնվում է հյուսիսային կողմից։ Պատերը կիսաքանդ են, ունեցել է թաղակապ ծածկ։ Արևելյան պատին առկա են փոքր, եռանկյունաձև խորշեր։

Կառուցված է ստորին շարքերում տարբեր չափերի անմշակ քարերից (բազալտ, տուֆ, կրաքար), իսկ վերին շարքերում՝ աղյուսաչափ կարմիր տուֆի քարերից։ Պատերին պահպանվել են կավածեփի մնացորդներ։ Սրահը լցված է փլատակներով։


Դալմայի այգիներ