ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՏՈՒՆ
1980
Ճարտարապետներ՝ Թելման Գևորգյան, Վարդան Հուսյան
Գտնվում
է Արամի, Նալբանդյան, Հանրապետության և Վարդանանց փողոցների միջև ընկած հատվածում՝
Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի հարևանությամբ: Եռաթև հորինվածքով
կառույցում տեղակայված են ՀՀ տարբեր նախարարություններ և պետական տեսչություններ։
Արամի
փողոց նայող մասնաշենքի առաջին հարկի մի հատվածը զբաղեցնում է Ալեքսանդր Թամանյանի
անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:
Պատերը
բետոնից են, երեսապատված նարնջագույն տուֆի սրբատաշ քարերով: Տարածքում տեղադրված են
միջնադարյան խաչքարեր, խաչքարերի բեկորներ, վիշապաքար, տապանաքարեր:
Հանրապետության հրապարակ