ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՓԱՆՈՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՏՈՒՆԸ
1882
Պետ. ցուցիչ՝ 1.6.206.1
Տունը
գտնվում է Արամի փողոցում։
Միահարկ,
ուղղանկյուն հատակագծով, սենյակների երկշարք դասավորությամբ կառույց է։ Բացվածքները
դիրքորոշված են դեպի հյուսիս-արևելք (փողոց) և հարավ-արևմուտք (բակ)։ Նույն կողմից՝
ետնամասի ամբողջ ճակատով ձգվում է սրահը։
Շենքն
ունի երկու մուտք. ձախից՝ առանձնատան բակ տանող երթանցն է, աջից՝ շքամուտքը. երկուսն
էլ կամարակապ են։ Պատուհանները աղեղնաձև են՝ կամարակապ։ Պատի վերին մասը ընդգծված է
ձգագոտիներով։ Կառուցվածքային համակարգում հիմնական կրող տարրերն են քարե պատերը՝ շարված
խառնաշաղախով։ Փողոցահայաց գլխավոր ճակատի շարվածքում օգտագործված է սրբատաշ տուֆ։
Ծածկերը հարթ են, փայտե։ Տանիքը թեք է՝ թերթաքարով ծածկված։
Արամի փող. 7