ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
XIX դ. վերջ
Պետ. ցուցիչ՝ 1.6.200.3
Տունը գտնվում է Տիգրան Մեծի (նախկինում՝ Հին Կազարմայի, ապա՝ Հոկտեմբերյան) պողոտա 9 հասցեում: Հյուսիս-հարավ առանցքով և հյուսիսային կողային մասով դուրս է գալիս դեպի Ֆիրդուսի փողոց:
Շենքը երկհարկ է՝ հողի մակերևույթից ցածր: Հատակագծում
ձգված ուղղանկյուն է: Սենյակներն ունեն երկշար դասավորություն, որոնք դիրքորոշված
են դեպի արևմուտք (Տիգրան Մեծի փողոց), դեպի հյուսիս (Ֆիրդուսի փողոց) և դեպի արևելք
(բակ): Գլխավոր՝ արևմտյան ճակատը դիրքորոշված է դեպի Տիգրան Մեծի փողոց, որտեղ էլ
գտնվում է գլխավոր մուտքը: Վերջինիս միակ զարդարանքը գեղարվեստորեն մշակված
բարձրաքանդակներով փայտե դռներն են: Հյուսիսային ճակատը արևմտյան ճակատի համեմատությամբ
պարզ է: Բացակայում են կոպտատաշ պատերը, լուսամուտատակի պատուհանները: Վերևի
պատուհանների շրջակալները նույնատիպ են, բայց՝ հարթ:
Կառուցվածքային համակարգում
տուֆից միդիս շարվածքով կրող պատերն են: Փողոցի կողմի ճակատներում օգտագործված են
սրբատաշ քարեր: Ծածկերը հարթ են, փայտից: Տանիքը թեք է, թիթեղյա:
Ենթարկվել
է վերափոխումների:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան