ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ (ԱՄԱՌԱՆՈՑ) ԿԱՐԱՊԵՏ ԱՖՐԻԿՅԱՆԻ


XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.32

Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան

Գտնվում է կենտրոնական ավտոկայանի դիմաց, բնակելի կառուցապատման մեջ՝ Ծովակալ Իսակովի պողոտա, թիվ 3 հասցեում։ Դեռևս 1892 թ. մեծահարուստ Կարապետ Աֆրիկյանն այստեղ հիմնել է գինու և կոնյակի գործարան, որի արտադրանքը հաջողությամբ վաճառվել է Ռուսական կայսրության քաղաքներում։ Կոնյակն արտահանվել է նաև Եվրոպա։ Համալիրի տարածքում եղել են արտադրական շի­նություններ և գործարանատիրոջ՝ XX դ. սկզբին կառուցված ամառանոցը: 1921 թ. սեպ­տեմբերին Աֆրիկյանների ամառանոցում հյուրընկալվել է հայ մտավորականների խումբը՝ Հով­հաննես Թումանյանը, Լեոն, Դերենիկ Դեմիրճյանը և այլոք, ովքեր եկել էին Թիֆլիսից՝ Հայաս­տա­նի օգնության կոմիտեի սեպտեմբերի 13-ից-20-ը անցկացվելիք նիստին մասնակցելու նպատակով:

Երբեմնի ընդարձակ համակառույցից պահպանվել են միայն ամառանոցը, արտադրական եր­կու շինություն, գինու հսկայական նկուղ-մառանները։ Վերջիններս փորված են գրունտի տուֆաշերտի մեջ:

Ամառանոցի շենքում գործում է Խաղողագործության, գի­նե­գործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտը, որի կոլեկցիոն գինիների մառանում պահվում է Սուքիասի հի­շատակին 1586 թ. Հայրապետ կազմողի քանդակած խաչքարը՝ բերված հին Ջուղայից, 1970-ական թթ.։

Աֆրիկյանների ամառանոցը Երևանի տարածքում պահպանված միակ մերձքաղաքային տան օրինակն է:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Իսակովի պող. 3