ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՇԵՆՔ


1926 թ


Պետցուցիչ՝ 1.6.6

Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

Գտնվում է Աբովյան և Տերյան փողոցների միջև՝ Ուսանողական պուրակի (այժմ՝ Վիկտոր Համբարձումյանի անվան պուրակ) կենտրոնական մասում, Աբովյան փող., 43  հասցեում: Կրում է աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը:

Նախագծվել է 1921 թ.: Երևանի առաջին գլխավոր հատակագծով (1924 թ.) ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից նախատեսված Ուսանողական թաղամասի հորինվածքային կենտրոնն է՝ Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնի ուսումնական բազան, որտեղ տեղակայված է եղել ԽՍՀՄ արհեստական արբանյակների Երևանի դիտման կայանը (հիմնադրված 1957 թ.): Ամենօրյա արդյունքները հրապարակվել են միութենական և արտասահմանյան գիտական պարբերականներում։

Հորինվածքը բաղկացած է ուղղանկյուն, երկհարկանի և գլանաձև, շարժական գմբեթով միմյանց համակցված ծավալներից:

Քարակերտ է: Իբրև շինանյութ օգտագործվել են Արթիկի սրբատաշ տուֆը և  կոպտատաշ բազալտը:

Հայաստանում Ալեքսանդր Թամանյանի՝ դասական ճարտարապետության  ավանդույթներով կառուցված ուշագրավ գործերից է:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան



Աբովյան փող. 43