ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ
1938-1955 թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.89.2
Ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան
Գտնվում է Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Կորյունի փողոց, թիվ 2 հասցեում: Կառուցվել է երկու փուլով: 1938 թ. ավարտվել են կենտրոնական և Աբովյան փողոցի ծավալները, 1955 թ.՝ գմբեթը և Կորյունի փողոցի թևը: Աչքի է ընկնում հատակագծային-հորինվածքային լուծումների հստակությամբ: Հինգհարկանի, գմբեթածածկ կենտրոնական ծավալին հարում են քառահարկ կողային մասնաշենքերը: Լսարանները և լաբորատորիաները բակի կողմում են: Հակառակ կողմում, թևերի երկայնքով լայն միջանցքներ են: Ճակատները կատարված են միասնական ոճով, ունեն ընդգծված քիվ: Իբրև շինաքար՝ օգտագործվել են սև տուֆը և Կապուտան գյուղի գորշ բազալտը:
Կառույցն Երևանի խոշոր ուսումնական հաստատություններից է, խորհրդահայ
ճարտարապետության մոնումենտալ գործերից, որը կարևոր դեր ունի քաղաքաշինական այս հանգույցի
կառուցապատման մեջ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան