ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆ - 2
1980-ական թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.5.6.2
Երևանի Քաղաքային
պանթեոնը բաղկացած
է մի
քանի հատվածից,
որոնք իրարից
անջատված են
անցուղիներով: Գտնվում
է Էրեբունի
վարչական շրջանի
Կենտրոնական գերեզմանատանը: Այստեղ հուղարկավորված են պետությանն
ու ժողովրդին
հատուկ ծառայություններ մատուցած պետական,
ռազմական և
հասարակական գործիչներ,
գիտության, մշակույթի
և սպորտի
բնագավառներում կարևոր
ներդրում ունեցած
երախտավորներ: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»
ՊՈԱԿ-ի
արշավախումբը 2016 թ.
քաղաքային - 1 պանթեոնում
հաշվառել է
614 գերեզման, քաղաքային
- 2-ում՝ 78 գերեզման,
քաղաքային - 3-ում՝
99 գերեզման: Այս թվերը որոշ փոփոխությունների են ենթարկվել
վերջին տարիներին։
Քաղաքային-2 պանթեոնը գտնվում է Կենտրոնական գերեզմանատան հյուսիսարևելյան հատվածում: Ձևավորվել է 1980-ական թթ.: Թաղումները կատարվել են ասֆալտապատ
ճանապարհի երկայնքով՝
հյուսիս-հարավ ուղղությամբ իրար զուգահեռ դասավորված շարքերով: Գերեզմանաքարերը հիմնականում պարզ
ու
հարթ տապանաքարեր են, անուն-ազգանվան և կոչման հիշատակումով, հաճախ ուղղահայաց տեղադրված հուշաքարի (հանգուցյալի պատկերով) զուգակցումով: Կան նաև կոթողաձև գերեզմանաքարեր,
առանձին քանդակներ: Թաղումները շրջափակված են ցածրադիր եզրապատերով: Ժամանակի ընթացքում նշանավոր անձանց կողքին հուղարկավորվել են նաև նրանց հարազատները: Նշանակալի թիվ են կազմում անանուն թաղումները:
Քաղաքային - 2 պանթեոնում հուղարկավորված են ԽՍՀՄ ժողովրդական դերասաններ Մետաքսյա Սիմոնյանը, Բաբկեն Ներսիսյանը, երգահաններ
Ալեքսանդր Աճեմյանը, Գրիգոր Հախինյանը, Արամ Սաթունցը, ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը,
ակադեմիկոսներ Էդուարդ Աղայանը, Սուրեն Երեմյանը, Ռուբեն Զարյանը, օպերային երգիչ Նար
Հովհաննիսյանը (գրող Նար-Դոսի որդին), կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանը, ԽՍՀՄ հերոս Սերգեյ
Սարխոշևը, քանդակագործ Խորեն Տեր-Հարությանը (Տեր-Հարությունյան), նկարիչ Գաբրիել Գյուրջյանը,
Հայաստանի
ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամբյանը, հայկական էստրադայի երգիչներ
Գեորգի Մինասյանը, Բելլա Դարբինյանը, խորհրդահայ կուսակցական, պետական գործիչներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան