ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

ՇՈՂԱԿԱԹ ԶԲՈՍԱՅԳԻ
1980
Վերանորոգումը՝ 2012 թ.
Գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցի 10/1 հասցեում:
Հիմնադրվել է 1980-ական թթ., երբ Երևանի մետրոպոլիտենի
Սպանդարյան (այժմ՝ Գարեգին Նժդեհ) կայարանի կառուցման ժամանակ Սուրեն Սպանդարյանի անվան հրապարակի շատրվաններով ջրավազանը տեղափոխել
են փոքր-ինչ արևմուտք ընկած պուրակ:
Այստեղ է գտնվում Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որտեղից էլ այգին ստացել է իր անունը:
Ամբողջովին վերանորոգվել է 2012 թ.: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծագործական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ:
Համալիր բարեկարգման շրջանակներում վերանորոգվել և վերագործարկվել են շատրվանները, փոխվել են անցուղիների եզրաքարերն ու սալիկները, տեղադրվել են նոր նստարաններ, գեղեցիկ քանդակներ, կառուցվել են բաց և փակ տաղավարներ, անցկացվել են ոռոգման նոր համակարգ և լուսավորության նոր
ցանց, ստեղծվել են ծաղկանոցներ։
2023 թ. տեղադրվել է մեծ դաշնամուր, որը նվագում են ոտքերով:
Շողակաթ զբոսայգին համայնքի բնակիչների հանգստի սիրված վայրերից
է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան