ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՑԻՆԵՐԻՆ
1973 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.10.1
Հուշարձանը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանի այգում: Կանգնեցված է բարձր պատվանդանի վրա: Կերտված է բազալտից: Ներկայացված է երիտասարդ զինվորը՝ թիկնոցն ուսերին, 2 ձեռքով սրին հենված: Հայացքն արտահայտում է հայրենիքի համար կռվելու և զոհվելու պատրաստ մարտիկի անկոտրում կամք ու վեհություն: Պատվանդանին փորագրված է՝
1941-1945:
Պատվանդանի չափերն են՝
1.30 x 0.95 x 1.10 մ:
Նուբարաշենցիների սիրո
և հարգանքի տուրքն է զոհված բնակիչներին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Նուբարաշեն թաղամաս