ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Սիրում է, չի սիրում
Քանդակագործ՝ Թերեզա Միրզոյան
Կրկնօրինակի քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան
Գեղանկարիչ՝ Անուշ Առաքելյան
Նյութ՝ Բրոնզ
Տարեթիվ՝ 1967
Աբովյան փողոցում 2012 թ.-ին վերաբացվել է «Սիրում է, չի սիրում» քանդակը՝ 60-ականների Երևանի կենտրոնի սիրված ստեղծագործություններից մեկը, որը ոչնչացվել էր վանդալների ձեռքով 1991-ին: Թերեզա Միրզոյանի այս գործի կրկնօրինակը մոր էսքիզներով բրոնզից ձուլել է նրա դուստրը:
Նոր տարբերակը տեղադրվել է նախկին վայրից քիչ հեռու: Քանդակում պատկերված է խոտերի մեջ նստած աղջիկ՝ ծալքավոր զգեստով, ով երկմտում է՝ արդյոք սիրվա՞ծ է, թե ոչ։ Սովորաբար «Սիրում է, չի սիրում» խաղը ծաղկի միջոցով են խաղում` հերթով պոկելով թերթիկները։ Աղջկա ձեռքին չկա ծաղիկ, և քանդակագործն առաջարկում է անցորդին թարմ ծաղիկ տալ գեղեցկուհուն՝ ի նշան անվերջ հույսի ու անսպառ սիրո: