ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Սպասում


Քանդակագործ՝ Ս. Թարյան

Նյութ՝ Բրոնզ, գրանիտ

Տարեթիվ՝ 2000


«Սպասում» արձանի մանրակերտը նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը կերտել է 1930-ականներին՝ գիպսից: Նրա ծննդյան 90-ամյակի առթիվ 1989թ. դեկտեմբերի 29-ին ՀԽՍՀ կառավարությունը որոշեց Օղակաձև զբոսայգում տեղադրել «Սպասում» արձանը։ Արձանի ստեղծման աշխատանքները (ձուլում, տեղադրում) իրականացրին քանդակագործի զավակները (Սուրենը և Աննան) և 1999-ին Թարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Սպասում» բրոնզաձույլ արձանը նվիրեցին քաղաքամայր Երևանին:


Օղակաձև զբոսայգի