ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ»
1941 թ., 1982 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.5.12
Ճարտարապետներ՝ Ռ. Ներսիսյան, Գ. Յոլյան, Ս. Մանուկյան
Քանդակագործներ՝ Ա. Սամվելյան, Գ. Հովսեփյան
Գտնվում
է քաղաքի հարավարևելյան մասում՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը: Զբաղեցնում է 17,6x10,1 մ տարածք: Դեռևս Հայրենական մեծ պատերազմի տարիներին
(1941-1945 թթ.) այստեղ են թաղվել Երևանի զինվորական հիվանդանոցներում մահացած հայ և օտարազգի զինվորներն ու սպաները: 1980-1982 թթ. ստեղծվել է զինվորական հուշահամալիր, որի համար հիմք են ընդունվել արդեն ձևավորված գերեզմանները:
Համալիրի
մաս են կազմում հուշապատը, հուշակոթողը՝
զույգ զինվորների քանդակներով և դեպի կոթող տանող բազալտե սալիկապատ ճանապարհի երկու
կողմում տեղադրված տապանաքարերը (26 շարք, յուրաքանչյուրում՝ 10-ական), որոնց վրա ռուսերենով գրված են զոհվածների անունները: Իբրև
շինանյութ՝ օգտագործվել են տուֆը, բազալտը և այլն:
Զինվորական գերեզմանոցում են թաղված Խորհրդային
Միության հայ հերոսներ, խորհրդային բանակի
նշանավո հայ գործիչներ, հայ և օտարազգի զինվորներ ու սպաներ: Թվարկենք նրանցից մի քանիսը՝
ԽՍՀՄ հերոս,
գեներալ-մայոր Աշոտ Ղազարյան (1921-1995), Թամանյան N 89 հայկական դիվիզիայի հրամանատար,
գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան (1907-1982), ԽՍՀՄ հերոս Աշխարհաբեկ Ղազարյան
(1921-1986), ԽՍՀՄ հերոս, գնդապետ Անդրանիկ Մանուկյան (1916-1986), ԽՍՀՄ հերոս,
գնդապետ, հնագետ Գեդեոն Միքայելյան (1907-1985), ԽՍՀՄ հերոս, գեներալ-լեյտենանտ Սարգիս
Մարտիրոսյան (1900-1984), ԽՍՀՄ հերոս, գնդապետ Գեորգի Հակոբյանց (1920-1976), գեներալ-մայոր
Նիկոլայ Նովիցկին (-1945, տեղափոխված Մանկական զբոսայգուց), ավիացիայի գեներալ-մայոր
Արամ Սարկիսյան (Սարգսյան) (1922-1985), ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆ. Ռուբեն Բարսեղյան
(1933-2006), ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆ.Գագիկ Մխոյան (1950-2009) և ուրիշներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան