ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ «ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ»
1985 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.3.14
Քանդակագործ՝ Վահե Հարությունյան ճարտարապետներ՝ Արմեն Աղալյան, Գրիգոր Գրիգորյան
Գտնվում է Վաղարշյան փողոցի N 12 շենքի բակում:
Վահագնը հին հայոց հեթանոսական դիցարանի քաջության, ամպրոպի, ռազմի աստված է, հայոց պանթեոնի հզոր ու պաշտելի աստվածներից մեկը, ուժի, արիության և հաղթանակի խորհրդանիշ։ Ավանդության համաձայն մենամարտի է բռնվել խավարը մարմնավորող վիշապների հետ, որտեղից էլ ստացել է Վիշապաքաղ մականունը։
Պղնձե քանդակը կանգնեցված է քարաբեկորներից ստեղծված պատվանդանի վրա և տեղադրված է քառակուսի (8,0 × 8,0 մ) հատակագծով բազալտե փոքր ջրավազանի մեջտեղում: Վերջինս իր հերթին միանում է մեկ ուրիշ, ավելի ցածր մակարդակով ուղղանկյուն, բազալտե ջրավազանին: Շատրվանները տեղադրված են ներքևի ջրավազանի մեջտեղում:
Վահագնը կերտված է վիշապի հետ մարտի պահին: Հորինվածքում մեծ դեր է հատկացվել ջրին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան