ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան


Բարձրություն`65 մ

Ճարտարապետներ` Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան

Տարեթիվ`1967

Նյութ`բազալտ


Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ազատության պողոտայի սկզբնամասում՝ Կասկադ համալիրի վերևում։

Կառուցվել է 1967 թվականին, նվիրված է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյակին։ 65 մետրանոց վեր խոյացող օբելիսկի 50 մետրը քառանկյուն հիմքով սյան հիմնական ծավալն է, որը և ներկայացնում է 50-ամյակը խորհրդանշող թիվը։ Այն վերջնամասում ավարտվում է թեթևակի ընդգծված երեք կամարաձև ելուստներով։ Կոթողի այսպիսի ավարտը կիրառվել է դեռևս ուրարտական ժամանակաշրջանում և խորհրդանշել է արքայական թագը։ 

Հաջորդ 15մ բարձրություն կազմող ոճավորված սոսին, որը մեծ մասամբ ընկալվում է որպես ցորենի հասկ, անցյալում պատմամշակութային նշանակություն է ունեցել և Կենաց ծառ է խորհրդանշել։


Ազատության պողոտա