ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Մարտիրոս Սարյան


Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան

Ճարտարապետ՝ Ա. Թարխանյան

Նյութ՝ Մարմար

Բարձրությունը՝ 6 մ

Տարեթիվ՝ 1986


Մարտիրոս Սարյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Տեղադրվել է 1986-ին։ 

Պատվանդանի ներքևի ձախ անկյունում փորագրված է Մարտիրոս Սարյանի ինքնագիրը։

Հուշարձանի մերձակա պուրակում մշտապես գործում է ամենատարբեր կտավների բացօթյա ցուցահանդես-վաճառք։

Մարտիրոս Սարյանը (1880 - 1972) համաշխարհային ճանաչման արժանացած մեր ժամանակների խոշորագույն նկարիչներից մեկն է: Նկարիչը համարվում է հայ կերպարվեստում նորագույն շրջանի ազգային նկարչական դպրոցի հիմնադիրը: Նկարչի տաղանդը հավասարապես դրսևորվել է գեղանկարչության, գրաֆիկայի ասպարեզներում, նա կատարել է բեմաձևավորումներ ու գրքերի նկարազարդումներ: 



Սարյանի պուրակ