ՍՊՈՐՏ

Card image cap

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏՈՒՆԸ


1970 թ.


Պետցուցիչ՝ 1.6.151

Ճարտարապետ՝ Ժաննա Մեշչերյակովա

Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի (Բաբայան)

Խեցեգործ, գեղանկարիչ` Հմայակ Բդեյան

Գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Խանջյան փողոց, 50 հասցեում՝ Գետառի ափին:

Մայրաքաղաքի մարզական կարևորագույն օջախներից է։ 1970 թ. շենքի հիմնարկեքի առաջին քարը տեղադրել է շախմատի աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Ժաննա Մեշչերյակովա:

1984 թվականից կրում է անվանի շախմատիստի անունը։

Այս շենքում է գործում Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Շենքի ծավալատարածական հորինվածքը պարզ է և արտահայտիչ: Կառույցն ունի շախմատային նավակ հիշեցնող անսովոր եռանկյունու ձև։ Ճակատները երեսապատված են Անիի սրբատաշ տուֆով:

Գեղարվեստական ձևավորման մեջ գլխավոր թեման շախմատն է: Ճակատները զարդարում են շախմատի յոթ, պղնձե խաղաքարերը։ Երկրորդ հարկի սրահի պատերը ձևավորված են շախմատային գունավոր խճանկարով:

Ներսում տեղադրված է Տիգրան Պետրոսյանի դիմաքանդակը (քանդակագործ՝ Արա Սարգսյան, 1965 թ., տեղադրվել է 2014 թ.): Տան հարևանությամբ կանգնեցված է նրա կիսանդրին (1989 թ., քանդակագործ` Արա Շիրազ, ճարտարապետ` Կարլեն Անանյան), ինչպես նաև՝ խաղաքարերի խեցեղեն օրինակներ (հեղինակ՝ խեցեգործ Հմայակ Բդեյան):

Շախմատիստի կենտրոնական տունը խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցներից և ճարտարապետ Ժաննա Մեշչերյակովայի (1929-2014) ամենահայտնի գործը:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Խանջյան փող. 50ա
+37410 554 923