ՍՊՈՐՏ

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշը կառուցվել է 1933-1935 թթ. ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծով, ապա ընդլայնվել է 1953 թվականին ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով։ Հիմնովին վերակառուցվել ու վերանորոգվել է 1999 և 2008 թթ.։
1935-1999 թթ. հայտնի էր որպես «Դինամո» մարզադաշտ։
1999 թ. վերանվանվել է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ։ Մարզադաշտն ունի 14.990 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ: Այն ներկայումս օգտագործվում է ֆուտբոլային հանդիպումների համար և հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաև տեղական «Արարատ Արմենիա» և «Փյունիկ» թիմերի խաղադաշտը:
Վարդանանց փող., 65
+37410 555 351