ԺԱՄԱՆՑ
Վահագնի բնակելի թաղամասի հարևանությամբ է գտնվում "Արարատ Վալլի" քաղաքամերձ ակումբը: Այստեղ Ձեզ սպասում են թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի կանաչ ու ընդարձակ դաշտերը, մեծահասակների և երեխաների համար նախատեսված կապուտակ լողավազանները:
"Արարատ Վալլի" գոլֆի դաշտն իր տեսակի մեջ առաջինն է ողջ անդրկովկասյան տարածաշրջանում, որտեղ կարող եք վայելել ‘’18 դաշտ’’ մինի գոլֆ խաղը, մարզական հատվածը, ‘’9 և 18 դաշտ’’ գոլֆ խաղերը:
Ակումբը գոլֆ սովորելու և խաղալու համար տրամադրում Է բոլոր անհրաժեշտ պարագաները և ծառայությունները: Առկա է ինչպես մեկանգամյա, այնպես էլ ամսական և սեզոնային անդամակցության հնարավորություն: Սեզոնի ընթացքում անցկացվում են նաև գոլֆի մրցաշարեր:
Ակումբի տարածքից բացվում է Արարատ լեռան հիասցքանչ տեսարանը:
Աշտարակի խճուղի 7
+37491 228 216