ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասում։
Դավիթ Անհաղթը եղել է 5–6-րդ դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ, հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր և հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից:
Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները:
Զբոսայգում են գտնվում նաև «Զեյթունցիներ» հարթաքանդակները, քանդակագործ՝ Արարատ Հովսեփյան, համահեղինակ՝ Վլադիմիր Աթանյան, ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան, 1984, տուֆ։
Դավիթ Անհաղթի հուշարձանը տեղադրվել է 1985 թվականին։
Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փող. խաչմերուկ