ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՅԳԻ
1970
Գտնվում
է Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի միջև ընկած
տարածքում։
Երևանցիների
շրջանում հայտնի է «Պրահայի այգի» անվամբ՝ կապված խորհրդային տարիներին այստեղ գտնվող
«Պրահա» հյուրանոցի հետ։
2000
թվականից կրում է հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի
վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի (1922–1996) անունը։
Բարեկարգվել
է 2000-ական թվականներին։ Կառուցվել են թեքահարթակներ, վերատեղադրվել են անցուղիների
սալիկներն ու եզրաքարերը, ստեղծվել են ծաղկանոցներ և սիզամարգեր։ 2008 թ. տեղադրվել
է «Սասնա ծռեր» («Ծովինարը՝ Սանասարի և Բաղդասարի հետ») շատրվան-հուշարձանը (քանդակագործ՝
Վիգեն Ավետիս)։ 2010 թ. բացվել է Վահագն Դավթյանի հուշարձանը:
Այգին
արաբկիրցիների հանգստի սիրելի վայրերից է։