ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿ
1980-ական թթ.
Բարեկարգումը՝ ճարտարապետ Գագիկ Հարությունյանի
Մարտիրոս
Սարյանի անվան պուրակը գտնվում է Մաշտոցի և Մարշալ Բաղրամյան պողոտաների, ինչպես նաև
Ստեփան Զորյան փողոցի միջև։
Պուրակի
կենտրոնում տեղադրված է աշխարհահռչակ նկարիչ, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության
ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի 6 մ բարձրությամբ արձանը (1986, սպիտակ մարմար,
քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան, ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան)։
Պուրակի
տարածքում հանգստյան օրերին մշտապես գործում է ժամանակակից նկարիչների աշխատանքների
բացօթյա ցուցահանդես-վաճառք, որի շնորհիվ երևանցիները պուրակը նաև անվանում են «Սարյանի
վերնիսաժ»։
Մաշտոցի պողոտա