ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ
2013
Գտնվում
է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Շիրակի փողոցի առաջին և երկրորդ նրբանցքների
միջև ընկած բնակելի հատվածում։ Բարեկարգվել է 2013 թ․՝ հիմնվել է ջրավազանով, սալապատ անցուղիներով զբոսայգի, որն
անվանակոչվել է ի հիշատակ ՀՀ ազգային հերոս, Անկախության բանակի հիմնադիրներից Մովսես
Գորգիսյանի անունով։ 2014 թ․ այստեղ տեղադրվել
է հերոսի մարմարե կիսանդրին (քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան)։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թ․ հուլիսի 8-ին։
Շենգավիթ վարչական շրջան