ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Խաչքարերի պուրակը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում: Պուրակը շահագործման է հանձնվել 2014թ. հոկտեմբերի 11-ին: Խաչքարերի պուրակն ամբողջությամբ ապահովված է արտաքին լուսավորությամբ և շատրվանային երեք համալիրներով: Այստեղ տեղադրված է 17 խաչքար: Խաչքարերը վերարտադրված են Արևմտյան Հայաստանում և Հին Ջուղայում եղած խաչքարերի բնօրինակներից:
Խաչքարը հայ միջնադարյան քրիստոնեական արվեստի եզակի նմուշ է: Հայաստանում կա ավելի քան 30000 խաչքար: Խաչքարերի ամենամեծ բացօթյա հավաքածուն գտնվում է Նորատուս գյուղի գերեզմանատանը։ Խաչքարերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Խաչքարերի պուրակ