ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Միջին Արևելքի արվեստի թանգարան


Թանգարանը ստեղծվել է սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի նվիրած հավաքածուի հիման վրա:


«Միջին Արևելքի արվեստ» ցուցասրահը գտնվում է Գրականության և արվեստի թանգարանի շենքում: Ցուցադրությունը ներառում է ամերիկահայ նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն, որը ընդգրկում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ: 

Հավաքածուն Մ. Գրիգորյանը նվիրաբերել է Հայաստանին 1993թ.:

Ցուցադրությունն ընդգրկում է Ք.Ա. IV հազարամյակից մինչև  մեր ժամանակների իրանական, հայկական, եվրոպական, ամերիկյան հոգևոր և նյութական մշակույթի արժեքներ, այդ թվում՝  Էլամի խեցեղեն, վաղ բրոնզի դարի խեցեղեն,  Վանի թագավորության բրոնզ, հայ գորգարվեստ, իսլամական միջնադարյան արվեստ, մանրանկարչություն, գեղագրություն, ղաջարական կերպարվեստ, զարդարվեստ, տարազ, Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները (հողանկարներ, գեղանկարներ, գորգեր) և այլն:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի- ուրբաթ՝ 11:00 - 16:30

Շաբաթ - կիրակի 11:00 - 16:00

Երկուշաբթի՝ փակ


ՄՈՒՏՔ


Մեծահասակներ - 1000 դրամ

Դպրոցականներ - 300 դրամ

Ուսանողներ - 300 դրամ

Օտարերկրացիներ - 1000դրամ

Թոշակառուներ -  300 դրամ


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն - 2000 դրամ 

Օտար լեզուներ/ ռուսերեն , անգլերեն/ – 3000 դրամ

Կրթական ծրագիր – 500 դրամ





Արամի փող. 1
+37410 563 641