ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը, ունի 670 հիմնական և գրեթե նույնքան գիտաօժանդակ նյութեր, որոնք լավագույնս ներկայացնում են գրողի անցած բազմամյա ստեղծագործական ուղին
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1929 թվականից մինչև իր մահն ապրել է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956)։ Հիմնադրվել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից՝ որպես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ։ Սա մի գողտրիկ հուշային թանգարան է, որի շնորհիվ ոչ միայն կարելի է ծանոթանալ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ականավոր գրող, հայ արձակի մեծ վարպետ Դերենիկ Դեմիրճյանի կյանքին ու գործունեությանը, այլև առնչվել այդ ժամանակաշրջանը բնութագրող վավերագրերին: Թանգարանը բաղկացած է հուշային հատվածից (աշխատասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ) և ցուցասրահից: Թանգարանում կազմակերպվում են գրական, երաժշտական բազմապիսի միջոցառումներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի- շաբաթ՝ 11:00-16:30
Կիրակի՝ 11:00 - 16:00
Երկուշաբթի՝ փակ
ՄՈՒՏՔ
Ընդհանուր տոմս - 300 դրամ
12 հոգանոց խումբ – 1500 դրամ
Կրթական ծրագիր – 500 դրամ
Ֆիլմի դիտում – 500 դրամ
Ամեն ամսվա վերջին օրը թանգարանի մուտքը ազատ է բոլորի համար: