ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան


Հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի և հայ քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ Արա Սարգսյանի միասնական տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից է, որը բացվել է 1973 թ-ին:


Երևանի կենտրոնում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969) և նկարիչ Հակոբ Կոջոյանը (1883-1959): 1973 թվականին ժառանգների ցանկությամբ տրամադրվել է պետությանը, ստեղծվել է տուն-թանգարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի կարգավիճակով:

Մասնաճյուղի՝ Արա Սարգսյանի  արվեստի բաժնում, ներկայացված են ստեղծագործություններ  ՀԱՊ-ի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին:

Շենքի երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը ՀԱՊ-ի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է: Մեծ է վարպետի դերը հայկական կերպարվեստում: Հակոբ Կոջոյանի գեղանկարներին հատուկ է լեզվի սրությունը, լակոնիկ և արտահայտիչ ձևերը, գունային լուծումների նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի վարպետությունը:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի-շաբաթ՝ 11:00-17:00

Կիրակի՝ 11:00-16:00

Երկուշաբթի ՝ փակ


ՄՈՒՏՔ


Տեղացիներ համար - 400 դրամ

Օտարերկրացիների համար - 500 դրամ

Մինչև 7 տ. երեխաների մուտքը՝ անվճար


ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ


Հայերեն - 2000 դրամ 

Ռուսերեն – 2000 դրամ


Ալ. Պուշկինի փող. 70
+37410 561 160