ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը Երևանում բացվել է 1967թ.՝ նկարչի կենդանության օրոք:
Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից,
որը կառուցվել է այդ տանը կից
1967 թվականին: Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:
Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով,
որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի կերպարվեստի ֆոնդի ստեղծման հիմքն են դարձել նկարչի նվիրաբերած
50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ:
Այսօր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության լիակատար տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթական և մշակությաին ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, ցերեկույթներ ու գրական-գեղարվեստական երեկոներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի - չորեքշաբթի՝ 11:00-18:00
Ուրբաթ - կիրակի՝ 11:00-18:00
Հինգշաբթի ՝ փակ
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ -1500 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, փախստականներ - 750 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հայերեն- 4000 դրամ
Օտար լեզուներ/ ռուսերեն , անգլերեն, ֆրանսերեն/ – 5000 դրամ