ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Նարդի խաղացողը
Քանդակագործ՝ Է. Շախիկյան
Նյութ՝ Բրոնզ
Տարեթիվ՝ 2007
«Նարդի խաղացողը» քանդակ, գտնվում է Երևանում` Դրամատիկական թատրոնի շենքի մոտ, Մոսկովյան պուրակում, տեղադրվել է 2007 թվականին։
Մտահղացումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կուրաժ» պրոդյուսերական կուրսինն էր։ Կուրսի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը հանձնարարել է մտածել հետաքրքիր արձաններ ու կյանքի կոչել։ Ուսանողներից մեկն առաջարկել է ստեղծել նարդի խաղացողներին նվիրված քանդակ։ Գաղափարը կյանքի է կոչել քանդակագործ Էդուարդ Շախիկյանը:
Մինչև բացվելը քանդակը ծածկված էր նարդու զառ հիշեցնող տուփով:
Գ. Քոչարի փ., Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնի մոտ