ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Գևորգ Էմին
Քանդակագործ՝ Ա. Արամյան
Նյութ՝ Բրոնզ
Տարեթիվ՝ 2010
2010թ.-ի դեկտեմբերի 11-ին Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի (Կառլեն Մուրադյան, 1919-1998թթ.) հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է: Քանդակագործը անվանի բանաստեղծին անձաբ ծանոթ է մանկուց: Արձանը կերտելիս՝ նա ցանկացել է շեշտել Գևորգ Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. «Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր: Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինն ունիկալ սիամական կատու ուներ, որ արևածաղկի սերմ էր կեղևազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել»:
Արձանը, կարծես, մի դրվագ լինի բանաստեղծի կյանքից. Գևորգ Էմինը դուրս է եկել գետից` տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին` խնձոր, և զրուցում է իր կատվի հետ: Արձանը սիրվել է և հատկապես քաղաքի փոքր բնակիչների կողմից, ովքեր խաղում էին կատվի հետ:
Ցավոք 2021թ.-ի հունվարին կատվի բրոնզե արձանը գողանում են, և այն դեռ չի հայտնաբերվել: