ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

«ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԿԱՄՈՒՐՋ


1945 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.85

Ճարտարագետ-հիդրոշինարար՝ Սիմոն Հովնանյան

Ճարտարապետներ՝ Ա Մամիջանյան, Ա. Ասատրյան,

Չուգունե ճաղաշարի հեղինակներ՝ ճարտարապետներ Սամվել Սաֆարյան, Գրիգոր Աղաբաբյան

Քանդակագործ՝ Արա Սարգսյան

Սյուների լուսավորումը ՝ Ա. Մինասյանի

Գտնվում է Հրազդան գետի վրա՝ «Արարատ» տրեստի և Կոնյակի գործարանի միջանկյալ հատվածում:

Շինարարությունն սկսվել է 1940-ական թթ., հանդիսավոր բացումը տեղի է ունեցել  1945 թ. նոյեմբերի 25-ին: Շինարարությանը մասնակցել են նաև հիտլերյան բանակի ռազմագերիները, որոնք Հայաստան էին տեղափոխվել Ստալինգրադի ճակատամարտից (1943 թ.) հետո:

Կամրջի հիմնական մասը եռաթռիչք, մեծ կառուցվածք է՝ հենված Հրազդանի կիրճի հատակից բարձրացող երկու եռամաս հենարաններին և ափերի ժայռերին: Կամարների կողերի փոքր հենարանները կոնստրուկտիվ են, բայց նաև ընդգծում են հիմնական կամարների մեծ չափերը: Կամրջի ափամոտ եզրամասերի տակ կան կամարակապ անցումներ խճուղու և ջրանցքի համար: Երկարությունը 200 մ է, լայնությունը՝ 25 մ, գետի մակարդակից բարձրությունը՝ 34 մ։ Կառուցված է մոնոլիտ երկաթբետոնից: Մեծաթռիչ կամարները երեսպատված են սրբատաշ, իսկ հենարանները և եզրային մասերը՝ կոպտատաշ բազալտով: Կամրջի բազրիքը թուջից է:

Երթևեկությունը երկկողմանի է, կան նաև անցուղիներ հետիոտների համար:

Ճարտարապետական ձևերն ու չափերը ներդաշնակ են ձորի միջավայրին և շրջակա կառուցապատմանը:

Երևանի խոշոր կամուրջներից է, քաղաքաշինական կարևոր հանգույց, որը քաղաքի հյուսիսային և արևմտյան շրջանները կապում է կենտրոնի հետ:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մաշտոցի և Իսակովի պողոտաների միացում