ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
1999 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.95.4
Ճարտարապետ` Ռոմեն Մարտիրոսյան
Քանդակագործ` Յուրի Պետրոսյան
Աշխարհահռչակ
հայ երգահան, խմբավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Արամ Խաչատրյանի
(1903-1978) հուշարձանը տեղադրված է Հայհամերգի մեծ դահլիճի գլխավոր մուտքի առջև, բարձր
հարթակի վրա: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1999 թ. հուլիսի 31-ին: Համերգասրահը
կրում է Խաչատրյանի անունը:
Երգահանը
պատկերված է բազկաթոռին նստած, ստեղծագործական վերելքի պահին:
Հուշարձանը բրոնզից է, հարթակը՝ 7,55 × 3,80 մ չափերով
մոխրագույն, ողորկ գրանիտից: Քանդակի բարձրությունը 3,50 մ է, հուշարձանի ընդհանուր
բարձրությունը՝ 4,55 մ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան