ԹԱՏՐՈՆՆԵՐ

Card image cap

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1921թ., պաշտոնապես բացվել՝ 1922թ.:

Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է:

Նախապես կոչվել է Առաջին պետական թատրոն: 1937թ. ստացել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունը, 1960թ.` արժանացել Ակադեմիական թատրոնի կոչման:

1966թ․ բացվեց թատրոնի նոր շենք (ճարտարապետ Ռ. Ալավերդյան, ինժեներ Ռ. Բադյալյան): Թատրոնը կառուցվել է նույն վայրում, որտեղ գոյություն ուներ 1930-ական թվականներից՝ օգտագործելով հին շենքի որոշ հատվածներ:

Ներկայումս թատրոնը կոչվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

Թատրոնի առաջին ներկայացումներն են՝ Գ.Սունդուկյանի «Պեպոն» (պրեմիերան՝ 1922 թ. հունվարի 25, ռեժիսոր՝ Լ. Քալանթար), «Ավազակները» (պրեմիերան՝ 1922 թ. փետրվարի 7, ռեժիսոր ՝ Լ. Քալանթար):


Գր. Լուսավորչի փ. 6
+37410 527 670

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Արծվաբույն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գր. Լուսավորչի փ. 6
+37410 527 670
1000-3000 AMD
Մարտ 23
Հնգ 17:00
Yerevan Tech Forum 2023
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գր. Լուսավորչի փ. 6
+37410 527 670
Մայիս 19
Ուրբ 10:00