ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1967


Պետ․ ցուցիչ՝ 16114

Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա, Արա Հարությունյան

«Բարեկամության ձեռքեր» հուշարձանը Հավանայում տեղադրված Քրիստոսի արձանի ձեռքերի կրկնօրինակն է, որը քանդակել է կուբացի հայտնի կին քանդակագործ Խիլմա Մադերան (Jilma Madera, 1915-2000) Իտալիայի Կարարա քաղաքում, 1950-ական թթ.։ 1963 թԵրևանն ու Կարարան քույր քաղաքներ դառնալու կապակցությամբ հուշարձանը Երևանին է նվիրաբերել Կարարայի քաղաքա­պետ Ֆիլիպո Մարտինելին: Գտնվում է Օղակաձև զբոսայգում, Տերյան, Մոսկովյան, Իսահակյան փողոցների միջև ընկած հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ։

Երևանում քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ հուշարձանը ձևափոխվել է՝ Քրիստոսի ձեռքերից վերածվելով Բարեկամության ձեռքերի։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1967 թ։ Հուշարձանը կերտված է Կարարայի սպիտակ մարմարից և տեղադրված է սև գրանիտով սալարկված ցածր հարթակի վրա՝ հիշատա­կագրու­թյամբ ՝ «ԵՐԵՎԱՆԻՆ ԿԱՐԱՐԱՅԻՑ 1967 CARRARA ALLA CITTA DI EREVAN»։


Օղակաձև զբոսայգի