ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Հայկական գամփռի արձան


Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Նյութ՝ բրոնզ

Տարեթիվ՝ 2018


Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ բուծել են հայերը Հայկական լեռնաշխարհում հազարամյակներ շարունակ։ Այս շների դերը հոտերը և նախիրները գայլերից ու գողերից պաշտպանելն է։ Շան մականունն է գայլխեղդ։ Գլուխը մեծ է, շրթունքը հաստ, քիթը կարճ, կուրծքը լայն, ուժեղ է ու աներկյուղ, հավատարիմ, բայց ոչ այնքան ուշիմ։ Շատ հավատարիմ է իր տիրոջը, ամեն վտանգ ընդունում է՝ տիրոջը պաշտպանելու համար:

Հայկական գամփռի արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։ 

Այն Ամստերդամի հայ համայնքի նվերն է Երևանին՝ 2800-ամյակի կապակցությամբ։

Պատվանդանին հայերեն և անգլերեն լեզուներով փորագրված են հետևյալ բառերը. «Ամստերդամի հայ համայնքից Երևան քաղաքին՝ 2800-ամյա հոբելյանի առթիվ»։


Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկ