ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
782 Մ.Թ.Ա.
Ժամանակակից մայրաքաղաքի հարավարևմտյան մասում Արգիշտի I թագավորը հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը՝ Վանի թագավորության մայրաքաղաքը (Ուրարտու)՝ «երկրի հզորությունը ցույց տալու և թշնամիներին վախեցնելու համար»:
Վանի թագավորությունը պետություն է Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։
Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։
Արհեստական ոռոգման պայմաններում Արարատյան դաշտը ուներ գյուղատնտեսության համար չափազանց բարենպաստ պայմաններ, հետևաբար գրավիչ տարածք էր ուրարտական թագավորության ընդարձակման համար, և որպես հետագա ընդարձակման առաջին հենակետ՝ Արգիշտի I-ը հիմնեց նոր բերդաքաղաք Էրեբունի։
Էրեբունու բերդը (միջնաբերդը) եռանկյունաձև էր և զբաղեցնում էր Արին-Բերդ բլրի գագաթը՝ մոտ 65 մետր բարձրությամբ։ Բերդի կառուցման ժամանակ բլրի գագաթը արհեստականորեն հարթեցվել էր։ Միջնաբերդի ընդհանուր մակերեսը կազմում էր մոտ 8 հա։ Բերդի հիմքը կառուցված է բազալտե քարերից՝ շարված բլրի հիմքը կազմող հարթեցված ժայռի վրա։ Բերդի միակ մուտքը գտնվում էր նրա հարավարևելյան մասում, Արին-Բերդի մնացած լանջերը չափազանց զառիթափ են։ Այստեղ էր գտնվում բերդի գլխավոր դարպասը, որի հիմքում 1958թ.-ի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Էրեբունու հիմնադրման մասին Արգիշտի I-ի արձանագրությունը: Ինչպես հայտնի է Արգիշտի I-ինի որդի Մենուայի կողմից ստորագրված սեպագիր տախտակներից և տարեգրությունից, Էրեբունին հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Սեպագիր արձանագրությունը այժմ էլ պահվում է բերդում, որն ներկայումս գործում է որպես թանգարան:
Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։
ԱՅԼ
1968
Երևանցիներն ու հյուրերը նշեցին քաղաքի 2750-ամյակը։ Արին Բերդ բլրի ստորոտում բացվեց Էրեբունի թանգարանը: Հայ ջուլհակները ստեղծեցին հանրահայտ Էրեբունի գորգը, իսկ Երևանի փորձարարական ծխախոտի կոմբինատը սկսեց «Արին բերդ» և «Էրեբունի» ծխախոտի արտադրությունը, որոնք մեծ տարածում գտան։