ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2019
Մայիսի 10-ին բացվեց Երևանի 2800-ամյակի այգին։ Այգին Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ։
Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին:
Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան:
ԱՅԼ
2-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ Մ.Թ.Ա.
1986 թ.-ին քաղաքով հոսող Հրազդան գետի աջ ափին հնագետները գտան Կարմիր բերդը (Կարմիր ամրոց), որը թվագրվում է մ.թ.ա. 2 -րդ հազարամյակով:
1902
1902 թվականին առաջին անգամ երկաթուղային գիծն անցնում է Էրիվանով ՝ այն կապելով Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) և Թիֆլիսի հետ: