ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ
2008 թ․
Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի
Ճարտարապետներ՝ Լևոն Իգիթյան, Ռուբեն Հասրաթյան
Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Արմենակի Սարոյանի (1908-1981)
արձանը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկի մոտ։
Արձանը տեղադրելու առաջարկով հանդես է եկել Համահայկական աշխարհագրական
ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը: Նվիրվել է գրողի
ծննդյան 100-ամյակին:
Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թ. դեկտեմբերի
13-ին:
Հուշարձանի հեղինակներն են՝ քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան),
ճարտարապետներ՝ Լևոն Իգիթյան և Ռուբեն Հասրաթյան։
Բրոնզից է, բարձրությունը՝ 3,2 մ, քաշը՝ 500 կգ։ Ձուլվել է Պրահայում,
ապա տեղափոխվել Հայաստան։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Մաշտոցի պող.