ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
1996 թ.
Պետ․ ցուցիչ՝ 1․6․38․1
Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ՀԽՍՀ ԳԱ երկարամյա նախագահ, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և տնօրեն Վիկտոր Համազասպի Համբարձումյանին (1908-1996) նվիրված հուշակոթողը տեղադրված է գիտնականի՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 22 ա հասցեում գտնվող երևանյան տան առջև։
Դեկորատիվ հուշարձան է։ Երկարավուն, ցածր բազալտե պատվանդանին
(չափերն են՝ 4.5 x 0.52 x 0.3 մ) կանգնեցված է երկնային լուսատու խորհրդանշող, 2․15 մ տրամագծով, քանդակազարդ,
բազալտակերտ սկավառակ։ Նրա եզրերին և պատվանդանի աջակողմում փորագրված է․ «Ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյան․1947-1993 Հայաստանի գիտությունների
ակադեմիայի պրեզիդենտ․/ Ապրել Է այստեղ
1960-1996 թվականներին»։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան