ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1962


Քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան

Նյութ՝ բազալտ

 

Հայոց գրերի ստեղծող, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ  Մեսրոպ Մաշտոցի արձանը գտնվում է Մատենադարանի դիմաց: Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։ Մաշտոցի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են,  ձախ ոտքի մոտ ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ պատին փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին պատկերված է սրով և վահանով արծիվ։ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը հիմք դրեց հայ մշակույթի, գրականության ու ինքնագիտակցության զարգացմանը։ Նրա պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում: Արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին:


Մաշտոցի պող. 53