ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Տիգրան Պետրոսյան
Քանդակագործ՝ Ա. Շիրազ
Նյութ՝ Բրոնզ, գրանիտ
Տարեթիվ՝ 1989
Տիգրան Պետրոսյանը (մականունը` Երկաթե Տիգրան) շախմատ խաղալ սկսել է 8 տարեկանից: Նրա առաջին լուրջ հաղթանակը գրանցվել է 1945թ.-ին Պետերբուրգում կայացած ԽՍՀՄ երիտասարդական առաջնությունում: 1963-69 թվականներին կրել է Աշխարհի չեմպիոնի կոչումը: Չորս անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը, Եվրոպայի թիմային առաջնությունների ութակի եւ համաշխարհային Օլիմպիադաների 9-ակի հաղթող է: Իր վերջին պատմական հաղթանակը տարել է 1981թ. ոչ պակաս հայտնի շախմատիստի` հայկական ծագումով Գարի Կասպարովի նկատմամբ:
Տիգրան Պետրոսյանի հուշարձանը գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում: Տեղադրվել է 2006 թվականին։
Խանջյան փ.