ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՐԱԶԴԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ
1971
Գտնվում է Հրազդանի կիրճում:
Կառուցվել է 1968-1970 թթ.։ Շինարարական աշխատանքներն
իրականացրել է «Երքիմշին» տրեստը։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1971 թ. մայիսի
19-ին՝ Երևանի «Արարատ» և Ալմա-Աթայի «Կայրաթ» թիմերի միջև կայացած հանդիպումով։
ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից է և Խորհրդային
միության առաջին երկհարկանի մարզադաշտը։ Ընդհանուր
չափերն են՝ 260 × 180 մ, խաղադաշտի չափերը՝ 114 × 69 մ։ Կառույցում օգտագործվել են
երկաթբետոնե կոնստրուկցիաներ։
1979
թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
Հայկական
սպորտի, հատկապես ֆուտբոլի նվաճումների կենդանի վկան է, որտեղ անցկացվել են ոչ միայն
ֆուտբոլային հանդիպումներ, այլև մեծ մշակութային միջոցառումներ, համերգներ և տոնակատարություններ։
Անկախացումից
հետո մարզադաշտում առաջին խոշոր վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2008 թ.՝
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ընդառաջ։
«Հրազդան»
մարզադաշտը խորհրդահայ ճարտարապետության արժեքավոր և եզակի մարզական կառույցներից է,
որն աչքի է ընկնում ծավալատարածական արտահայտչականությամբ։