ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
Գտնվում
է Օղակաձև զբոսայգում՝ Իսահակյան փողոց, 1 հասցեում:
Կառուցվել
է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով: Շատրվանների, գունավոր բարձրաքանդակների
և
ջահի նախագծերի հեղինակը նույնպես Քյուրքչյանն է:
1940-1950-ական
թթ. կամերային երաժշտության տան տարածքում գործել է փայտաշեն «Կանաչ թատրոնը», որը
հետագայում այրվել է:
Կամերային
երաժշտության տուն ունենալու գաղափարը պատկանել է ՀԽՍՀ Երևանի քաղաքային խորհրդի նախագահ
Գրիգոր Հասրաթյանին (քաղաքապետ` 1962-1975):
Տան
բացումը տեղի է ունեցել 1977 թ. հոկտեմբերին Կոմիտասի անվան լարային քառյակի ելույթով:
1979 թ. այստեղ տեղադրվել է երգեհոն, որը նախկին ԽՍՀՄ տարածքում եզակի է իր տեսակի
մեջ։
Կամերային
երաժշտության տան շենքն իր ձևով առանձնահատուկ է` կառուցված «ազատ հատակագծի» սկզբունքով: