ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.160
Ճարտարապետներ՝ Էդուարդ Սարապյան, Աշոտ Ղազարյան, Էդուարդ Ալթունյան
Պատվիրատու՝ Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական ֆոնդ
Շինարարական կազմակերպություն՝ Հայկական ԽՍՀ
արդյունաբերական շինարարության նախարարություն
Հայաստանի
կոմպոզիտորների միությունը ստեղծվել է 1932 թ., շենքը կառուցվել է 1955 թ.:
Հորինվածքային
լուծումը բխում է տեղանքի առանձնահատկություններից և արտահայտում է շենքի տարածական
դիրքորոշումը: Սարյան փողոցից դեպի շենք տանում է աստիճանաշար, իսկ Դեմիրճյան փողոցի
կողմից այն գտնվում է անցման մակարդակից ցածր: Պուշկին փողոցի կողմում կառույցի ընդհանուր
ծավալից դուրս եկող կիսաշրջանաձև հատվածն ավարտվում է ռոտոնդայով, որտեղից բացվում
է քաղաքի գեղեցիկ համայնապատկերը:
Շենքի
կենտրոնական մասի առաջին և երկրորդ հարկերում տեղավորված է Կոմպոզիտորների միության
վարչական հատվածը, իսկ երրորդ հարկում՝ 200 տեղանոց դահլիճը: Կողային թևերում գտնվում
են բնակելի սենյակները (երկու-երեք սենյականոց բնակարաններով՝ քառահարկ երկու բաժանմունքներում)։
Պուշկինի փողոցի կողմում բնակելի սենյակներն ունեն սյունաշարով պատշգամբներ։
Շենքը
քարից է, միդիս շարվածքով, օգտագործվել է երկաթբետոն: Ճակատները երեսապատված են Անիի
նարնջագույն տուֆով և մասամբ սվաղված են: Դրանց հարդարանքում օգտագործվել են ազգային
ճարտարապետության տարրեր:
Կառույցը
քաղաքի կարևոր հասարակական շինություններից է՝ ստեղծագործական միության շենք, որտեղ
փորձ է արվել համատեղել վարչական և բնակելի հատվածները։