ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ


Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ազգային ինքնության ճարտարապետական խորհրդանիշ է: 1930-1947


Պետ. ցուցիչ՝ 1.6.95.2
Ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Գևորգ Թամանյան

Շենքը նախագծվել է 1926-1936 թթ. որպես Ժողովրդական տուն (ճարտարապետ ՝ Ալեքսանդր Թամանյան): Հանդիսավոր հիմնարկեքը տեղի է ունեցել 1930 թ. նոյեմբերի 28-ին:
Երկդահլիճ թատերական շենքին Ալեքսանդր Թամանյանը տվել է ինքնատիպ և արտահայտիչ մարմնավորում: Ի սկզբանե այն նախագծվել է տրանսֆորմացվող ձմեռային (հարավային) և ամառային (հյուսիսային) դահլիճների տեսքով, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր բեմը, պարտերն ու ամֆիթատրոնը: Անհրաժեշտության դեպքում, նախապես հեռացնելով միջնորմը, այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված օվալաձև սրահ մեկ ընդհանուր բեմով: Ցավոք, տեխնիկական խնդիրների, ինչպես նաև՝ 1936 թ. Թամանյանի մահվան պատճառով  երկու դահլիճների հնարավոր միացման նախագիծը չի իրականացվել:
Թատրոնի շենքի նախագիծը 1937 թ. Փարիզի համաշխահային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի (Grand prix):
Շենքի շինարարությունը իրականացվել  է երկու փուլով: 1939 թ. ավարտվել է ձմեռային թատրոնի համար նախատեսված մասը, որտեղ 1940 թ. սկսել է գործել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: 1953 թ. ավարտվել է նախագծով նախատեսված ամառային թատրոնը, որի կառուցման ընթացքում շենքի այդ մասը վերափոխվել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի (ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան): 1979-ից կրում է Արամ Խաչատրյանի անունը (այժմ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ):
1978-1980 թթ. շենքի օպերայի և բալետի թատրոնի հատվածը, իսկ 1981-1983 թթ.՝ Համերգային մեծ դահլիճի հատվածը, հիմնովին վերանորոգվել են (ճարտարապետներ՝ Գևորգ, Հուլիոս, Գայանե Թամանյաններ): Վերակառուցումից հետո օպերայի և բալետի թատրոնի դահլիճն ունի 1200 նստատեղ, համերգային դահլիճը՝ 1400 նստատեղ:
Օպերայի և բալետի թատրոնի և համերգային դահլիճի շենքը յուրահատուկ է միասնական և հաստատուն ծավալով, մոնումենտալ և գեղեցիկ ձևերով, ներդաշնակ համաչափություններով: Շենքի նշանակությունը հայ խորհրդային ճարտարապետության համար շատ կարևոր է՝ ազգային ճարտարապետության լավագույն ավանդույթները և կենսունակ ձևերն այստեղ կիրառված են այնպես, որ ստացել են նոր որակ և  այժմեական հնչեղություն:


Թումանյան փող. 54
+37433 533 391

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Տիգրան Մանսուրյան « Ձյունե Թագուհին »
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Թումանյան փող. 54
+37433 533 391
Փետրվար 14
Շբթ 18:00
Գալա համերգ. Լորիս Ճգնավորյան «Սիրո Երգեր»
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Թումանյան փող. 54
+37433 533 391
5000-10000 AMD
Մարտ 08
Կրկ 18:00