ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՐԱՀՆԵՐ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոն
2011 թ.-ից վերակազմակերպված «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրությանը հաղորդակից է դարձնում ժանրի դասական և ժամանակակից հեղինակներին, մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների երկերը, խրախուսում նոր ստեղծագործությունների ստեղծումը:
Կամերային երաժշտության տունը տեղաբաշխված է Օղակաձև զբոսայգում՝ ճարտարապետ Ստ. Քյուրքչյանի 1977թ. կառուցած շենքում։ Կամերային տունն առանձնահատուկ շինություն է: Կառուցված է «ազատ հատակագծի» սկզբունքով. հանդիսասրահը, բեմը, ճեմասրահը, նախասրահն առանց սահմանների են՝ ստեղծելով ներքին ամբողջականության միջավայր։ Շենքի գեղարվեստական լուծումը համահունչ է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը։ Այստեղ տեղի են ունեցել հայկական և միջազգային համերգներ, փառատոններ։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունն այն եզակի կառույցն է, որին պատկանող երգեհոնը միակն է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում, ինչի շնորհիվ այնտեղ մինչ օրս կազմակերպվում են երգեհոնային համերգներ:
Ա. Իսահակյան փող. 1
+37410 526 780, +37410 586 046